Հայաստանում 2019-ի հունվարին գործազրկությունը նախորդ տարեսկզբի համեմատ նվազել է

Գործազրկության վիճակագրությունը հնարավորություն կտա համեմատել 2019թ.-ի և նախորդ տարվա տվյալները, ինչպես նաև պարզել, թե պետության որ հատվածներում  է պետք առավել բարձրացնել զբաղվածության մակարդակը  : Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանում 2019-ի  հունվարի վերջին  աշխատանք  փնտրողների թիվը նվազել է, դառնալով 81 914, մինչդեռ 2018-ի նույն ամսվա դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 85 295 էր: Աշխատանք փնտրողների թիվը սկսեց նվազել 2018-ի փետրվարից և արդեն վերջին եռամսյակում հասավ մոտ 81 հազարի:

2019-ի հունվարին Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվն ամենաբարձրն է, Երևանը 2-րդ տեղում է, 3-րդը Լոռին է: Միայն Արմավիրում, Լոռիում և Արարատում է  աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ բարձրացել , մնացած մարզերում և Երևանում դրական արդյունք է գրանցվել:




ՀՀ մարզերում և ք. Երևանում աշխատանք փնտրողների  ցուցանիշը (2019թ, հունվար).
ինչպե՞ս է այն փոխվել 2018թ.-ի նույն ամսվա նկատմամբ,% 


Աշխատանք փնտրողներից 64 618-ը գործազուրկ են: Շիրակի մարզում գործազուրկների թիվը կրկին ամենաբարձրն է՝ 11 968 գործազուրկ, հետո Լոռին է՝ 9 078 գործազուրկ, 3-ը Երևանն է՝ 9 077 գործազուրկ:

Գործազրկությունն առավել տարածված է կանանց շրջանում՝ գործազուրկներից 66 տոկոսը կանայք են: Կանանց գործազրկությունը առավել տարածված է 25-34 տարիքային խմբում, տղամարդկանցը՝ 35-44: Իսկ 16-24 տարիքային խմբում գործազրկությունը ամենաքիչն է հանդիպում երկու սեռերի դեպքում էլ:

Աշխատանքի տեղավորվածներն ըստ սեռի, 2019թ. հունվար

2019-ի հունվարին աշխատանքի է տեղավորվել 681 մարդ, որոնցից 454-ը կանայք են, 227-ը՝ տղամարդիկ:



Տվյալների աղբյուր՝ armstat.am

Քնարիկ Կնյազյան


Comments