Մարդկանց չիպավորում․ իրականությո՞ւն թե՞ գիտաֆանտաստիկա





Համաշխարհային վիրուս, մարդկանց համատարած չիպավորում իրականությո՞ւն է սա, թե՞ «Սև Հայելի» հեռուսասերիալի հերթական սերիա։ Փորձենք պարզել՝ որքանով են չիպավորման մասին լուրերը հապատասխանում իրականությանը։
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Սոցիալական մեդիա տարբեր հարթակներում կարելի է հանդիպել նմանատիպ արտահայտությունների՝ «մեզ հաստատ չիպավորելու են», «կորոնավիրուս գոյություն չունի, այս ամենեը կազմակերպվել է, որպեսզի իրականացնեն մարդկանց չիպավորման ծրագիր»։ Հայաստանում նման դավադրությունների հավատացողների ու տարածողների թիվն այնքան է շատացել, որ Առաղջապահության նախարարն իր ֆեյբուքյան էջում նշել է

«․․․ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին»։

Ի՞նչ է չիպավորումը և ե՞րբ են սկսվել շրջանառվել դրա հետ կապված դավադրության տեսությունները

Երբ 1959 թ-ին Jack Kilby ևRobert Noyce ստեղծեցին առաջին միկրոչիպը, հավանաբար չէին էլ կարող պատկերացնել, որ այն ակտուալ թեմա կլինի անգամ մինչև 2020 թվականը։ Ի սկզբանե դրանք օգտագործվել են հրթիռներ կառուցելու համար, այնուհետև համակարգիչների, հեռուստատեսության, GPS-ների, սմարթֆոնների մեջ։ 


Առաջին միկոչիպերը նախատիպը
Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից աշխարհի բոլոր երկրներում սկսեցին խոսել պատվաստանյութի մասին։ Չնայած այս պահին պատվաստանյութ դեռ չկա, սակայն ամենուր կարելի է տեսնել ու լսել՝ ինչպես են մարդիկ այն կապում չիպավորման հետ։ Աշխարհում տարբեր մարդիկ չիպավորում են իրենց ընտանի կենդանիներին։

Միգուցե սա է մարդկանց ստիպել մտածել, որ եկել է արդեն մարդկանց չիպավորելու ժամանակը։ Սակայն, աշխարհի որոշ երկրներում անգամ մինչ կորոնավիրուսի տարածումն էլ կատարում էին մարդկանց չիպավորում։ Թերևս այս երևույթը ամենատարածվածն է Շվեդիայում, որտեղ մարդիկ իրենց կամքով դիմում են, որպեսզի իրենց չիպավորեն։ Խոսքը մարդկանց ձեռքի մաշկի տակ դրված չիպերի մասին է, որոնք հնարավորություն են տալիս նրանց այլևս չմտածել տան բանալին, կրեդիտ քարտը, դրամապանակը մոռանալու մասին, քանի որ այդ ամբողջ ինֆորմացիան տեղակայված է չիպերի մեջ։ 

Այս ռեպորտաժում բրիտանական ITV News-ի լրագրողը փորձել է պարզել՝ ինչու են Շվեդիայում մարդիկ կամավոր չիպավորվում։






Չիպավորման դավադրության տեսությունները Հայաստանում



Հայաստանում մարդկանց չիպավորման մասին խոսակցություններ եղել են անգամ մինչ 2020 թ-ը։ 4-5 տարվա վաղեմության հոդվածներ կարելի է գտնել, որոնք ԱՄՆ-ում, Շվեդիայում մարդկանց չիպավորման այս օրինակները տեսնելուց հետո, բարձրացրել են հայերի չիպավորման հարցը։

2016 թ-ին lurer.com-ի կողմից հրապարակված այս հոդվածում խոսվում է նորածին երեխաների չիպավորման մասին։ Հոդվածը հղում է տալիս 168.am լրատվական կայքում հրապարակված մեկ այլ հոդվածի, որի մեջ նշել են, որ այդ տեղեկատվությունը ստացել են ֆիննական թերթերից մեկից, բայց  թերթի անունը չի նշվում։ Հետագայում hoax-slayer.net-ը, որը զբաղվում է տարբեր միֆերի, փաստերի ստուգմամբ, անդրադարձել է այս բամբասանքներին՝ դրանք որակելով ոչ ստույգ տեղեկատվություն։ Հոդվածը կարող եք տեսնել այստեղ։

Որոշ կայքերի հրապարակումերում չիպավորումը կարելի է տեսնել նաև «Սատանայի կնիք» անվանմամբ։ 

2020 թ-ին էլ կրկնվում է նույն պատմությունը։ Այս պահին էլ կարելի է հանդիպել հայտարարություններ, լուրեր, որոնք պնդում են, որ կորոնավիրուսի պատվաստման ընթացքում կատարվելու է նաև մարդկանց չիպավորում։ Ներկայացնենք դրանցից 2-ը։

azatnewstv.am-ում հրապարակված նյութի մեջ կրկին կարելի է տեսնել թե ինչպես են եկեղեցու ներկայացուցիչները, չունենալով ստույգ տեղեկատվություն, հայտարարում են կորոնավիորսի պատվաստման ընթացքում մարդկանց չիպավորման մասին։ Դժվար չէ կռահել, որ azatnewstv.am նման լրատվական կայքը, որը չունի անգամ "Մեր մասին" բաժին, հավանական է, որ ներկայացնի անձի կարծիքն իբրև փաստ։ Նման հայտարարությունները կարող են նպաստել, որ հետագայում երբ արդեն կունենանք պատվաստանյութ մարդիկ կհրաժարվեն պատվաստումներ կատարելուց։ 

Պատվաստանյութերի դեմ շարժումը նոր չէ։ Այն սկսվել դեռ 250 տարի առաջ, երբ հայտնագործվեց առաջին պատվաստանյութը։ Սակայն այժմ ամողջ աշխարհի բժիշկներն ահազանգում են. ասեկոսեների պատճառով ծնողները զանգվածաբար հրաժարվում են երեխաների ընթացիկ ու պարտադիր պատվաստումներին։ Եթե այսպես շարունակվի ստիպված կլինենք այս նույն իրավիճակին ականատես լինել կորոնավիրուսի դեպ պատմաստումների ժամանակ։

«Ի­րա­տե­ս»-ի հետ զրու­յցի ընթացքում է հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Մարինա Խաչատրյանը նույնպես հանդես է եկել նմանատիպ արտահայտություններով առանց հիմնավորելու իր ներկայացրած փաստերը։ Չիպավորման մասին խոսելիս մի քանի անգամ նշել է, որ վստահելի աղբյուրներից տե­ղե­կու­թյուն ու­նի, որ պատվաստվանյութի ան­վան տակ ցան­կա­նում են ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել մարդ­կանց «չի­պա­վոր­ման» ծրա­գի­րը։
Հայաստանում չիպավորման քննարկումները այն ծավալին են հասել, որ դրանց ստիպված է եղել անդրադառնալ մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ հեռախոսը՝ փաստացի այդ չիպն է, որով մարդիկ  անընդհատ հայտնում են օպերատորին, թե որտեղ են գտնվում, հայտնում են, թե ում են զանգել: Մասնագետը նաև ավելացրել է, որ նույնիսկ ֆեյսբուքյան էջ ունենալն արդեն բավարար է նրա համար, որպեսզի ասեն՝ ոչ մի չիպ պետք չէ, քանի որ այն ամբողջությամբ հսկողության տակ է վերցնում մարդու բոլոր քայլերը:

«Տեսախցիկները ևս, մեզ կարող են հսկել: Դեռ Հայաստանում այս ամենը բարվոք վիճակում է, մեր օրենսդրությունը մեզ պաշտպանում է, որովհետև մենք դեմոկրատական երկիր լինել ենք ուզում: Բայց կան երկրներ, որտեղ այս չիպավորում ասվածը պետք չէ և այն գործում է ավելի հստակ ու կոնկրետ»,- նշել է  նա:


Ինչո՞ւ հիմա

Ապագայում մարդկանց չիպավորման տեսություններ դեռ շատ կլինեն, կլինեն դրանց և՛ դեմ և՛կողմ խոսացողները։ Սակայն, ըստ ՊԲՀ հոգեբանության ամբոինի վարիչ Խաչատուր Գասպարյաննի՝ չիպավորման նկատմամբ մարդկանց վերաբերմունքը կարելի է որակել  որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմի դրսևորում։

«Մարդիկ  չեն ուզում իրականությունն ընդունել, և դրա ավելի խորքում ընկած է մահվան վախը։ Բոլոր տեսակի նմանատիպ իրավիճակներում վախը, տագնապը, վարակը կամ գիտակցված կամ անգիտակցական մակարդակում արթնացնում են մահվան վախը։ Եվ մահվան վախի դեմ մարդը պետք է պաշտպանվի կամ տարբեր առասպելնելով, կամ կրոնական նոր մտքեր ձևավորելով, կամ հերքելով իրականությունը»։
 
Հռիփսիմե Վարդերեսյան


Comments