Կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա

Չինաստանում ծագած և աշխարհով մեկ տարածված այս նոր տեսակի կորոնավիրուսը ոչ միայն մարդկանց կյանքերն է խլում, այլև սպառնում է համաշխարհային տնտեսությունն անկման ենթարկել։ Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը զգալի վնասներ է կրում։ Թերևս ամենածանր հարվածներից մեկը հասցվել է հենց տուրիզմի և հյուրընկալության ոլորտին, որի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է  10.3 %՝ըստ 2019 թ-ի տվլյալների։ 

Ստորև տոկոսային հարաբերությամբ ներկայացնում ենք կորոնավիրուսից վնասներ կրած տարբեր ոլորտներ․



Տուրիզմը ապահովում է Համաշխարհային զբաղվածության 10%-ը բոլոր ոլորտներում և 35 %-ը` սննդի և տեղակայման ծառայություններում
Ըստ World Travel & Tourism Council-ի տվյալների՝ ավելի քան տուրիզմի ոլորտում աշխատող 75 միլիոն մարդ կանգնած է իր աշխատանքը կորցնելու ռիսկի առաջ։ Եվրոպական երկրներից ամենառիսկային գոտում է գտնվում Գերմանիան,որտեղ ավելի քան 1.6 միլիոն մարդ կարող է կորցնել իր աշխատանքը։ Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը ՝ 1.1 միլիոնով։ Իտալիան և Մեծ Բրիտանիան 3-րդ հորիզոնականում են՝ 1 միլիոն պոտենցիալ աշխատատեղերի կորուստով։ 




Կորոնավիրուսը բացասաբար է ազդում նաև իրենց ճամփորդություններն արդեն իսկ կազմած տուրիստների պլանների վրա։ McCabe World Travel-ի մարկետինգի ղեկավարը 2020 թ-ի սկզբին նշել է․ 

"Մեր հաճախորդները դժկամաբար են ինքնաթիռ նստում այս պահին։"

2020 թ-ի մարտ ամսից սկսած արդեն իսկ դիտվում էր զբոսաշրջիկների այցելությունների պակաս։ 






Ըստ ՀՀ-ի Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2019-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1,9 մլն։ Սա մոտ 15%-ով բարձր ցուցանիշ է՝ 2018թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մինչդեռ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը 15%-ով նվազել է։ 






Աղբյուրները՝
World Travel and Tourism Council ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Knoema Corporation Eurostat

Comments